Տարոն Եսայան
Ողջույն։ Ես Տարոնն եմ, լուսանկարիչ։ Լուսանկարչությամբ զբաղվում եմ ավելի քան 10 տարի։ Ինձ համար լուսանկարչությունը ոչ միայն աշխատանք է, այլ նաև կյանք։ Լուսանկարում եմ գրեթե բոլոր ժանրերում։ Ես մարդկանց նկարել շատ եմ սիրում, քանի որ համարում եմ, որ բոլորը յուրահատուկ են և յուրովի գեղեցիկ, ուստի փորձում եմ անել ամեն ինչ՝ լուսանկարում նրանց բնական գեղեցկությունը փոխանցելու համար։ Այսպիսով, գրե՛ք, մի՛ ամաչեք: Միշտ բաց եմ նոր ու հետաքրքիր ծանոթությունների համար։